Header background image Second header background image Background image

Priceless Global Privacy Notice

Ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝  14/3/2024

 

Մաստերքարտ կորպորացիան (Mastercard International Inc.), Մաստերքարտ Եվրոպա-ն (Mastercard Europe SA) և նրանց դուստր ձեռնարկությունները և Մաստերքարտ ընկերությունների խմբի մյուս կազմակերպությունները (միասնաբար՝ «Մաստերքարտ», «մենք», «մեզ» կամ «մեր») հարգում են Ձեր գաղտնիությունը: 

 

Սույն Priceless գաղտնիության համաշխարհային ծանուցումը («Գաղտնիության ծանուցում») կիրառվում է Priceless լուծումների համատեքստում մեր կողմից Ձեր անձնական տվյալները մշակելիս, որտեղ մենք գործում ենք որպես տվյալների վերահսկիչ («Priceless ծառայություններ»): Մեր Priceless լուծումները իրավասու քարտապաններին հնարավորություն են տալիս օգտվելու փորձառություններից, մասնակցելու խաղարկությունների և օգտվելու այլ գովազդային առաջարկներից և համապատասխան բովանդակությունից (բոլորը միասին՝ «Առաջարկներ»): Դրանք ներառում են մեր B2C Priceless կայքը (https://www.priceless.com) և մեր B2B Priceless լուծումները:  

 

Խնդրում ենք նկատի ունենալ, որ մեր բիզնես հաճախորդների անունից և վերջիններիս ցուցումներով՝ մեր որոշ B2B Priceless լուծումների համատեքստում Ձեր անձնական տվյալները մշակելիս մենք հանդես ենք գալիս որպես տվյալների մշակող, և Ձեր անձնական տվյալների մշակումն այս համատեքստերում չի կարգավորվում այս Գաղտնիության ծանուցմամբ: Նմանապես, երբ վաճառողը մշակում է Ձեր անձնական տվյալները Ձեզ հատուկ Առաջարկ տրամադրելու համար, նա հանդիսանում է իրենց կողմից Ձեր անձնական տվյալների մշակման տվյալների վերահսկիչը: Խնդրում ենք կարդալ նրանց համապատասխան գաղտնիության քաղաքականությունը՝ այս համատեքստում ձեր Անձնական տվյալների մշակման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար: 

 

Այս Գաղտնիության ծանուցումը նկարագրում է անձնական տվյալների տեսակները, որ մենք մշակում ենք Priceless Ծառայությունների համատեքստում, նպատակները, որոնց համար մենք հավաքագրում ենք այդ անձնական տվյալները, կողմերին, որոնց հետ մենք կարող ենք կիսվել այդ տեղեկությամբ, ներառյալ Առաջարկներ տրամադրող վաճառողներին, և այն միջոցառումները, որ ձեռնարկում ենք անձնական տվյալների անվտանգության համար։ Այստեղ նաև խոսվում է Ձեր անձնական տվյալների հետ կապված Ձեր իրավունքների և ընտրության հնարավորությունների մասին, և թե ինչպես կարող եք կապվել մեզ հետ՝ թարմացնելու Ձեր կոնտակտային տվյալները կամ որպեսզի մենք պատասխանենք գաղտնիության քաղաքականության վերաբերյալ Ձեր ունեցած հարցերին: 

 

 
Երեխաները և անչափահասները (մինչև 18 տարեկան) իրավունք չունեն օգտվել Priceless ծառայություններից։ Այլ համատեքստերում Մաստերքարտի գաղտնիության քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք կարդալ Մաստերքարտի Գաղտնիության համաշխարհային ծանուցումը՝ հետևյալ հղումով՝ https://www.mastercard.am/en-am/vision/privacy.html կամ կիրառելի այլ գաղտնիության ծանուցումներ։  

 

Գաղտնիության մեր քաղաքականությունները կարող են տարբեր լինել այն երկրներում, որտեղ մենք գործում ենք տեղական գործելակերպը և իրավական պահանջները արտացոլելու նպատակով: Եթե Դուք ռեզիդենտ եք Եվրոպական տնտեսական տարածքում, Շվեյցարիայում, Միացյալ Թագավորությունում, Թուրքիայում կամ Իսրայելում, այս Գաղտնիության ծանուցումը տրամադրվում է Ձեզ Mastercard Europe SA-ի կողմից, որը գործում է որպես Ձեր անձնական տվյալների մշակման վերահսկիչ՝ վերահսկիչ ծառայությունների համատեքստում:Եթե Դուք բնակվում եք Միացյալ Նահանգներում, Բաժին 11: «ԱՄՆ Գաղտնիության հավելվածի բաժին 11-ը» որոշակի նահանգների համար լրացնում է սույն Գաղտնիության ծանուցման մեջ պարունակվող տեղեկատվությունը, ինչպես նշված է այդ բաժնում: 

 



Մենք կարող ենք հավաքագրել հեևյալ Անձնական տեղեկատվությունը․

 

  • Գրանցմանն առնչվող տեղեկատվություն և կոնտակտային տվյալներ,
  • Ձեր կրեդիտ կամ դեբետ քարտի համարը (16 նիշ պարունակող վճարային քարտի համարը),
  • Priceless™-ի օգտագործմանը վերաբերվող տեղեկատվություն, որը հավաքագրվել է քուքիների և նմանատիպ այլ տեխնոլոգիաների միջոցով։

Մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկատվությունը՝

 

  • Ձեզ հետ կապ հաստատելու նպատակով,
  • Priceless™-ի ծառայությունների մատուցման, բարելավման և զարգացման նպատակով,
  • Ապահովության և անվտանգության ապահովման նպատակով,
  • Մարքեթինգային նյութեր ուղարկելու նպատակով,
  • Տվյալների վերլուծություն իրականացնելու նպատակով,
    Մեր Օգտագործման պայմանների (Terms of Use) կիրառման և պարտավորությունների կատարման նպատակով։

Մենք կարող ենք կիսվել Ձեր անձնական տեղեկատվությամբ՝

 

  • Mastercard-ի Միացյալ Նահանգների մասնաճյուղերի,  մեզ հետ փոխկապակցված և Mastercard Group-ի մաս հանդիսացող ընկերությունների հետ,
  • Մեր ընկերության անունից ծառայություններ մատուցողների հետ,
  • Վճարային գործընթացների այլ մասնակցիների հետ, ներառյալ՝ վճարային քարտեր թողարկողների, ձեռք բերողների և վաճառողների հետ,
  • Երրորդ անձանց հետ խարդախության դեպքերի մոնիտորինգի և դրանց կանխարգելման կամ այլ օրինական նպատակներով:

Կախված Ձեր երկրից դուք կարող եք ունենալ իրավունք կամ հնարավորություն՝

 

  • հրաժարվել մարքեթինգային հաղորդագրություններ ստանալուց:
  • Կատարելու որոշ ընտրություններ՝ կապված քուքիների օգտագործման հետ:
  • Հրաժարվել կամ սահմանափակել Ձեր կողմից բրոուզերում կատարված գործողությունների օգտագործումը, առցանց վարքագծային գովազդի համար,
  • Ապահովել հասանելիություն Ձեր անձնական տեղեկատվությանը, սահմանափակել կամ արգելել դրա օգտագործումը կամ պահանջել ջնջել այն։
  • Ստանալ մեզ տրամադրված Ձեր անձնական տեղեկատվությունը, այլ ընկերության տրամադրելու նպատակով,
  • Չեղարկել ցանկացած տրամադրված թույլտվություն,
  • Եթե կիրառելի է, բողոքարկել վերահսկում իրականացնող մարմնին։

Մենք կարող ենք փոխանցել Ձեր Անձնական տվյալները Ձեր երկրից դուրս, այդ թվում՝ Միացյալ Նահանգներ՝ համաձայն մեր պարտադիր կորպորատիվ կանոնների և տվյալների փոխանցման այլ մեխանիզմների։


Ձեր անձնական տեղեկությունները պաշտպանելու համար Մենք հետևում ենք համապատասխան անվտանգության կանոններին և պահպանում ենք դրանք միայն սահմանափակ ժամանակով:


Դուք կարող եք ընտրել որոշ հնարավորություններ, որոնց համար մենք համագործակցում ենք Mastercard-ից անկախ գործող այլ կազմակերպությունների հետ:


Priceless ծառայությունները նախատեսված չեն 16 տարին չլրացած երեխաների համար: Մաստերքարտն, այնուամենայնիվ, կարող է մշակել 16 տարին չլրացած երեխաների անձնական տվյալները՝ ծնողի կամ խնամակալի համաձայնությամբ կամ այլ իրավական հիմքի հիման վրա՝ գործող օրենսդրությանը համապատասխան: Եթե տեղեկանաք, որ Մաստերքարտը մշակում է երեխաների անձնական տվյալները՝ խախտելով սույն Գաղտնիության ծանուցումը, ապա կարող եք զգուշացնել մեզ՝ privacyanddataprotection@mastercard.com հասցեով: 


Սույն Գաղտնիության ծանուցումը կարող է ժամանակ առ ժամանակ թարմացվել արտացոլելու համար մեր գաղտնիության քաղաքականության փոփոխությունները։


Դուք կարող եք ուղարկել մեզ էլեկտրոնային նամակ սույն էլելեկտրոնային հասցեով՝ privacyanddataprotection@mastercard.com

 

Եթե դուք գտնվում եք ԵՏՀ-ում կամ Շվեյցարիայում ապա կարող եք ներկայացնել ձեր խնդրանքը՝ օգտվելու ձեր անձնական տեղեկատվության նկատմամբ ձեր իրավունքներից Mastercard-ի “My Data Center՛՛ պորտալում։

 

Mastercard International Inc.-ն այն կազմակերպությունն է, որը պատասխանատու է ձեր Անձնական տեղեկատվության մշակման համար, իսկ, եթե դուք գտնվում եք ԵՏՀ-ում կամ Շվեյցարիայում, Mastercard Europe SA-ն այն կազմակերպությունն է, որը պատասխանատու է ձեր Անձնական տեղեկատվության մշակման համար:

 

Եթե դուք գտնվում եք ԵՏՀ-ից կամ Շվեյցարիայից դուրս և ունեք հարցեր, մեկնաբանություններ կամ բողոքներ սույն Գաղտնիության ծանուցման կամ մեր գաղտնիության պրակտիկայի/գործելակերպի վերաբերյալ, կամ եթե ցանկանում եք օգտվել ձեր իրավունքներից և ընտրություններից, խնդրում ենք ուղակել Էլեկտրոնային նամակ հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ privacyanddataprotection@mastercard.com կամ գրեք մեզ հետևյալ հասցեով.

 

Տվյալների պաշտպանության պատասխանատու՝ Mastercard International Incorporated
2000 Purchase Street
Purchase, New York 10577
USA

 

Եթե դուք գտնվում եք ԵՏՀ-ում կամ Շվեյցարիայում, ապա 2018 թվականի մայիսի 25-ից կարող եք ներկայացնել Ձեր անձնական տեղեկատվության նկատմամբ իրավունքները օգտագործելու պահանջ Mastercard-ի «Իմ տվյալների կենտրոն» (My Data Center) պորտալում կամ ուղակեք Էլեկտրոնային նամակ հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ privacyanddataprotection@mastercard.com կամ գրեք մեզ հետևյալ հասցեով.

 

Տվյալների պաշտպանության պատասխանատու ՝ Mastercard Europe SA
Chaussée de Tervuren 198A
B-1410 Waterloo
Belgium